Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր

Ես` բժիշկս, երդվում եմ...

Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը: Աշխարհում ընդունված է երդվել հիպոկրատյան երդմամբ:

 

Ճիշտ է` այդ երդման որոշ տողեր այսօր թվում են ժամանակին ոչ համահունչ, այնուամենայնիվ հիմնական դրույթներն անփոփոխ են և հաստատուն: 

 

Քեզանից առաջ երդվել են հազարավոր սերունդներ: Եկավ նաև քո երդման պահը: 

 

Դու երդվում ես որպես հայ բժիշկ` համամիտ լինելով նաև Հիպոկրատի երդման դրույթներին, 

որի առաջին պահանջն ամենակարևորն է` ՄԻ´ ՎՆԱՍԻՐ:

 

Հիպոկրատյան երդումը 

 

Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով` նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս:

 

Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողիս հետ հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրներս, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի: Իմ բոլոր գիտելիքները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին ու նրանցից բացի ոչ ոքի:

 

Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս` խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց:

 

Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին: Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց:

 

Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ:

 

Երդվում եմ երբեք հանձն չառնել կատարել վիրահատություն, նույնիսկ քարահատում` այն թողնելով այդ գործով զբաղվող արհեստավորներին:

 

Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերիս կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ թե ստրուկ, և այլ արատներից:

 

Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լռության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք:

 

Եթե այս երդումը ես բարեխղճորեմ կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից: Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը:

 

Հայ բժշկի երդումը

 

Ստանալով բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության, երդվում եմ` 

լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը, 

բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս,

անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա տառապանքները` անկախ նրա ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, չչարաշահել հիվանդի վստահությունը, պահպանել բժշկական գաղտնիքը,

պահպանել բժշկական մասնագիտական ավանդույթներն ու բարոյական սկզբունքները,

բժշկական գործունեության ընթացքում անհրաժեշտության դեպքում դիմել առավել փորձառու գործընկերներիս խորհրդին ու օգնությանը,

անգամ սպառնալիքի տակ ի չարը չգործադրել բժշկական գիտելիքներս:

Խոստանում եմ ողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

 

Քո ծոցատետրի համար, սիրելի շրջանավարտ

 

Լավ բժիշկը պետք է փիլիսոփա լինի:

Գալեն 

 

Բժշկից և մանկավարժից պահանջում են հրաշք, իսկ եթե այն կայանում է` ոչ-ոք չի զարմանում:

Մարիա Էբներ-Էշենբախ

 

Ես չեմ բուժում, ես օգնում եմ հիվանդին` բուժվելու:

Ս. Կոլպակով

 

Բավարար չէ լինել բժիշկ, պետք է նաև օգնել իմանալ:

Բ. Բրեխտ

 

Բժշկի առաջին պարտականությունն է` չվնասել սեփական ձեռքերով, չխանգարել բնության բնական բուժիչ ազդեցությանը:

Գալեն

 

Հնարավոր չէ բուժել մարմինը` չբուժելով հոգին:

Սոկրատես


Բժշկի կոչումը կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է:

Իպոլիտ Դավիդովսկի

 

Բժիշկը բնության օգնականն է:

Գալեն

 

Ոչ մի մասնագիտություն այդքան հոգեկան ապրումներ չի տանում, որքան բժշկությունը:

Անտոն Չեխով

 

Ոչ միշտ է հիվանդի բուժումը բժշկի իշխանության տակ:

Օվիդիում (Պուբլիում Օվիդիում Նազոն)

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի ուղերձն առաջին կուրսեցիներին
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի  ուղերձն առաջին կուրսեցիներին

Ուրախ եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հաղթանակով դուրս եկան բժշկական համալսարանի ուսանող կոչվելու համար ծավալված դժվարին մրցույթից, ովքեր երջանկություն ունեցան իրականացած տեսնել իրենց նվիրական երազանքը...

Նոր հասցե` ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց
Նոր հասցե` ԵՊԲՀ  «Հերացի» ավագ դպրոց

ՀՀ կառավարության ս/թ հուլիսի 4-ի որոշմամբ մեր բուհի հովանավորությանն է հանձնվել Երևանի թիվ 30 ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» դպրոց...

Փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը
Փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը

Նոր ուսումնական տարվա նախօրեին կայացած ռեկտորատում քննարկվեցին 2012-13 ուստարվա կլինիկական օրդինատուրայի ընդունելության արդյունքները: Պրոռեկտոր Մհեր Բիշարյանն այս առթիվ ներկայացրեց...

«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին
«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին

Բուժաշխատողի օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանի մաղթանքը թեև հղվել է հունիսի 21-ին, սակայն այն հավասարապես վերաբերում է թե´ ձեզ` 2012-ի սիրելի շրջանավարտներ, թե´ ձեզ` առաջին կուրսեցիներ...

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»
«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»,-ասաց ՀՀ առողջապահության նոր նախարարն  իր պարտականությունները ստանձնելուց 1 ժամ անց...

Հաստատվեց բժշկական կրթության նոր մոդել

Անցած ուսումնական տարվա վերջին` հուլիսին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բուհի նախկին ռեկտոր...

Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող ընթացիկ քննություն` բժշկական համալսարանում 100 րոպե` 100 հարցի համար

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-12 ուսումնական տարում առաջին կուրսեցիները ամառային քննաշրջանի քննությունները հանձնեցին համակարգչային ծրագրով...

Ծանոթանանք, այսօրվանից ես նաև քո թերթն եմ
Ծանոթանանք, այսօրվանից ես նաև  քո թերթն եմ

Թույլ տուր ներկայանալ` «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ»: Անունս անգամ հստակ հուշում է, թե ով է լինելու գլխավոր ընթերցողս: Խոստանում եմ ուսանողական տարիներին քեզ հետ լինել, աշխատելով որքան հնարավոր է օգտակար լինել քեզ...

Մի´ վնասիր...
Մի´ վնասիր...

Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա...

Պատմության էջերից Բժշկության մասին
Գլխավոր քննություններն առջևում են...
Գլխավոր քննություններն առջևում են...

Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հիպոկրատյան երդում տվեցին 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտները...

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Մենք ճանապարհ ենք դնում 106 շրջանավարտների, այդ թվում ընդհանուր բժշկության ֆակուլտետի 61, ստոմատոլոգիական ֆակուլտետի 44 և դեղագիտական ֆակուլտետի 1 շրջանավարտների...

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում տարեվերջին դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների...

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Տարիներ առաջ, կարևոր որոշում կայացրած, դուք եկաք ընդունվելու Երևանի բժշկական համալսարան: Հուսանք, որ այդ որոշումը պատահական չէր, այլ լավ մտածված ու միակ ճշմարիտն էր...

Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին
Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ